▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ես ի՞նչ անեմ․․․Փաշինյանը՝ քաղցկեղով հիվանդին․․․Միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը, բրիլյանտների մեջ ա․․․

Գավառի բնակիչներից մեկը մոտենալով վարչապետ Փաշինյանին՝ դժգոհություն հայտնեց Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանից ու ներկա նախարար Անահիտ Ավանեսյանից, ապա դիմելով Փաշինյանին՝ ասաց․ «Դու ոչինչ չարեցիր, ես նամակով դիմել էի․․․ Որտեղ գնացել եմ, միլարդաներ են ուզում»։ Վարչապետն արձագանքեց․ «Եթե 69 տարեկան եք, առողջության ապահովագրության շահառու եք։ Ավանեսյանն ո՞ւր է, թող մոտենա»։ Բնակիչն արձագանքեց․ «Ինչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը, բրիլյանտների մեջ ա։ ՀՀ հիվանդանոցներով գնացել եմ, չեն ընդունել»։ Երբ Առողջապահության նախարարը մոտեցավ, տղամարդը սկսեց ավելի բարձր ձայնով արտահայտել իր բողոքը։ «Հարգելի քաղաքացի, հանգիստ խոսեք»,- միջամտեց Փաշինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին