Երբ առավոտյան վազքից հետո Մակրոնը վերադարձավ «Մարիոթ» հյուրանոցի շենք, որտեղից րոպեներ առաջ սկսել էր առավոտյան վազքը
Այնտեղ նրան արդեն սպասում էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու երկրպագուներ։
«Պարո՛ն Մակրոն, Դուք չպետք է աջակցեք սահմանադրական խախտումները, պարո՛ն Մակրոն, Դուք չպետք է աջակցեք այն մարդուն, որը ոտնահարում է Սահմանադրությունը, որը ցեղասպանություն է իրագործում սեփական ժողովրդի հանդեպ»,– ասաց հասարակական գործիչ, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը։
Ֆրանսիայի նախագահը չարձագանքեց։ Նա որևէ մեկի հետ չխոսեց, որևէ հարցի չպատասխանեց, սակայն թույլ տվեց, որ երկրպագուներից մի աղջիկ մոտենա ու գրկի իրեն։
Տեսանյութերն՝ ԱրմենիաSputnik–ի
|
Նշենք նաև, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանը, այսօր նամակ է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։ «Նամակում խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր որդիները»,- հայտնել է Թովմասյանը։
Դիտեք նաև՝ 2–րդ գիշերը Երևանում անցկացրած Մակրոնն այսօր ևս օրը սկսել է վազքով Նա թիկնապահների ուղեկցությամբ «մարաթոնը» սկսել է «Մարիոթ» հյուրանոցի շենքի մոտից, վազելու է 6 կիլոմետր։ Ըստ արարողակարգի` Ֆրանսիայի նախագահին այսօր հագեցած օր է սպասում. Նա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։ Երեկ` մայիսի 4–ին նույնպես Մակրոնը վազել էր մի քանի կիլոմետր, ապա մասնակցել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ համաժողովին։
|


