▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերվել է 8 դեղահաբ. ԱՆ ՔԿՎ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

 Կատարվում է հետաքննություն:

 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին