▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա 2 զոհ

Այսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Mecedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն»։

Փրկարարները «ՎԱԶ 2104»-ի միջից դուրս են բերել մահացածների մարմինները, որոնցիցի մեկը կին է, մյուսը՝ տղամարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին