▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր պղծեն Մայր Աթոռը՝ անիծվելու և պղծված են լինելու իրենց ընտանիքներով ․ Նիկողոս Հովհաննիսյան

Ովքեր պղծեն Մայր Աթոռը՝ անիծվելու և պղծված են լինելու իրենց ընտանիքներով ․ Նիկողոս Հովհաննիսյան

***

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար: Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ: Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե՛րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե՛ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու...
Հ.Գ. Հա, Նաև մի բան` «տուն էինք պահում» արդարացումը, չի անցնելու»։

***

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմում եմ բոլոր այն քննիչներին, ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, որոնք առաջիկա օրերին պիտի հարձակվեն Մայր Աթոռի վրա։ Կատարելով Նիկոլի հրամանը և գրոհելով Վեհարանը, ձերբակալելով Կաթողիկոսին ու մյուս հոգևորականներին` դուք անիծյալ եք դարձնելու ձեր ընտանիքները, արժանանալու եք Աստծո ահեղ դատաստանին, ձեր երեխաների ու ծնողների, հարազատների տառապանքներն եք տեսնելու ձեր աչքի առաջ ու չեք կարողանալու ոչինչ անել։ Աստված չի ներում սատանայի ծառաներին։
Բայց հիշեք, դուք պատժվելու եք նաև մարդկանց կողմից։ Ձեզնից ամեն մեկի անունը գրանցվելու է ոչ միայն մեր կողմից, այլև հենց այն իշխանական փաստաթղթերում, որոնցով տրվելու են ձեր սատանայական հրամանները։
Ու երբ Նիկոլն այլևս չլինի (իսկ Նիկոլը շուտով չի լինի վարչապետ), մենք գալու ենք ձեզնից ամեն մեկի հետևից։ Օրենքով։ Օրենքի ամբողջ խստությամբ։ Ցմահ»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտենք, որ ձեզ հանձնարարված է վաղը՝ հուլիսի 9-ին, չորեքշաբթի օրը, առավոտյան հարձակվել Վեհարանի վրա։ Դուք էլ վախի ու փոքրոգության պատճառով համաձայնվել եք։ Ձե՛ր ընտրությունն է։ Դո՛ւք եք պատասխան տալու՝ անձնապես ու սերնդե-սերունդ։
Պարզապես կուզենայի իմանայիք մի փոքր նյուանս. ամեն չորեքշաբթի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ հիշատակում է Հուդայի մատնությունը։ Հենց ա՛յդ օրն է այդ ստահակը հոգին ծախել սատանային։ Հենց ա՛յդ օրն է օրվա իշխանություններից ստացել անիծյալ պարգևավճարը՝ 30 արծաթը։
Ձեզ Վեհարան ուղարկողները շա՛տ լավ գիտեն այս ամենը։ Նրանք դիտավորյալ են ձեզ դարձնում լիարժեք հուդա։ Դո՛ւք էլ իմացեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին