ԿԳՄՍ նախարարի օգնական Արման Անտոնյանը լուսանկար է հրապարկել հեծանվային առավոտից։ Լուսանկարին կից գրառում է կատարել՝ հեծանվային 26-րդ առավոտը. շուրջ 50 կմ` առանց կանգառի։
Լուսանկարում երեւում է Նիկոլ Փաշինյանը, Արծրուն Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հավելենք, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը հեծանվային առավոտից տեսանյութ չի ներկայացրել սոցցանցերի իր էջերում։
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չի մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության հայրապետական պատարագին, իսկ երեկ հանդես էր եկել ուղերձով ու սաղմոսից մեջբերում էր արել։