▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Էրեբունիում սպանված 20-ամյա տղան

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է: Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Լուսանկարում սպանված երիտասարդն է:

ԱրմԼուր-ին հայտնի էր դարձել, որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը ևս միջադեպի հետ կապ ունի եւ նրա վիրավորումը պատահականության հետեւանքով չէ:

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։

Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն հայտնելով, որ սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին