▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր երկիրը գտնվելու է տաք հոսանքների ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան

 Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավ-արևմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում։ Լեռնային մարզերում ցերեկային ժամերին սպասվում է հիմնականում 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 32-35 աստիճանի սահմաններում, իսկ հովտային գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկը սպասվում է 35-37 աստիճան։
Հուլիսի 20-21-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-25-ին հյուսիսային մարզերի առանձին հատվածներում ուշ երեկոյան կդիտվեն կարճատև անձրևներ, երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արմավիրում նաև Երևանում սպասվում է լեռնահովտային քամիների ուժգնացում մինչև 16մ/վ արագությամբ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին