▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոտնձգությունը Վեհափառի նկատմամբ՝ ոտնձգություն է Հայության և Եկեղեցու հանդեպ․․․Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»

«Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել»․ Հայկազուն քահանա Սահակյան

Կաթողիկոսն ու Եկեղեցին չեն կարող տարանջատվել։ Նման տեսակետ հայտնեց Հայկազուն քահանա Սահակյանը․ «Հոգևորականին և Եկեղեցուն տարանջատելու բոլոր փորձերը որևէ հիմք չեն կարող ունենալ, որովհետև Եկեղեցին հավատացյալների այն բազմությունն է, որը հավաքված է եպիսկոպոսի շուրջ։ Ամեն մի հավաք չէ, որ կարող է կոչվել Եկեղեցի, այլ այն հավաքը, որը հավաքված է եպիսկոպոսի շուրջ։ Եթե մենք եպիսկոպոսին տարանջատում ենք Եկեղեցուց, ըստ էության, Եկեղեցին դադարում է Եկեղեցի լինելուց։ Եթե մենք որևէ Եպիսկոպոսի՝ թեմակալ առաջնորդ կլինի, թե Հայրապետ, տարանջատում ենք իր հոտից, հոտը դադարում է Եկեղեցի լինելուց։ Ցանկացած այս տեսակ հարձակում հայոց Հայրապետի վրա նպատակ ունի հավատացյալ համայնքին զրկել Եկեղեցի լինելու շնորհից»,- ասաց Հայկազուն քահանա Սահակյանը՝ շարունակելով․ «Հայոց Հայրապետի վրա ցանկացած հարձակում հարձակում է եկեղեցու վրա։ Կաթողիկոսը իր նախաձեռնությամբ կամ ՀՀ ԱԺ-ի ընտրություններով չի դառնում Կաթողիկոս, նա ընտրվում է Եկեղեցական ժողովի կողմից, որը կրկնակի անգամ Վեհափառ հորը՝ Գարեգին Բ-ին իր վստահությունը ցույց է տվել»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին