▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը որոնում է ազատության մեջ գտնվող ահաբեկիչներին

РИА Новости-ն փոխանցում է , որ  Փարիզի դատախազությունը հայտնել է, որ որոշ ահաբեկիչներ Փարիզում հարձակումներից հետո կարող են ազատության մեջ գտնվել:

Ոստիկանության ներկայացուցիչ Միշել Կադոն հայտնել է, որ իրավապահները շարունակում են  ահաբեկիչների որոնումները:

Նախնական տվյալներով` քաղաքում գործել է 2 խումբ: Մեկը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ընթացել է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընկերական հանդիպումը և ներկա է եղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Երկրորդ խումբը ահաբեկչական գործողություններն իրականացրել է քաղաքի սահմանների ներսում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի ռեստորաններից մեկում, մարզադաշտի հարևանությամբ  հնչել են պայթյուններ,ինչպես նաև ռոք համերգի ընթացքում համերգասրահում պատանդ են վերցրել մարդկանց: Պաշտոնական տվյալներով մահացել է առնվազն 158 մարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին