Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ոստիկանական զորք է շարժվում X հասցե․ հուսամ՝ Վեհարանի ուղղությամբ չէ։ Հենց նոր ինձ սա ուղարկեցին Խանջյան փողոցից»։
Ավելի վաղ, Սյուզի Բադոյանը գրել էր․ «Մի պարադոքս ասեմ՝ ոստիկանական մի մեքենա չկա հիմա քաղաքում: Երևանի կենտրոն, Ավան, Էրեբունի համայնքներով շրջում եմ ու անգամ պարեկային չտեսա: Նենց բաց ա երթևեկությունը, ազատ... Խանգարողներին հավաքել են առավոտ բարլուսով` Եկեղեցու վրա հարձակման օպերացիան են մշակում»:
Հավելենք, որ ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը լրատվամիջոցներին հայտնում է, որ լուրը, թե իրավապահները նախատեսում են քննչական գործողություններ կատարել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, իրականությանը չի համապատասխանում։