▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օժանդակություն ցույց տալ ոչ թե «Հայաստան» հիմնադրամին, այլ «Նոր Հայաստան» հիմնադրամին

Կոչ սփյուռքահայությանը՝ օժանդակություն ցույց տալ ոչ թե «Հայաստան» հիմնադրամին, այլ «Նոր Հայաստան» հիմնադրամին

«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան քաղաքացիական կազմակերպությունը կոչ է անում արտերկրում բնակվող և Հայաստանի ապագայով մտահոգված մարդկանց՝ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել «Նոր Հայաստան» քաղաքացիական ճակատին, որը կազմավորվել է Սերժ Սարգսյանի ռեժիմին և նրա նախաձեռնած սահմանդրական ավանտյուրիզմը դիմակայելու նպատակով:

Միաժամանակ կոչ ենք անում՝ բոյկոտել ռեժիմի գործիքը դարձած և վարկաբեկված «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքը:

Տարիներ առաջ, երբ «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ դեռևս վստահություն կար, դրամահավաքի օրը վերածվել էր ազգային միաբանության յուրահատուկ տոնահանդեսի և վայելում էր սփյուռքի աջակցությունը, իսկ հիմնադրամի թերացումները ընդունվում էին ներողամտությամբ և ակնկալիքով, որ դրանք կշտկվեն:

Սակայն այս տարիների ընթացքում իրականությունը բոլորովին այլ բան ցույց տվեց: Բավական է նշել, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Հայաստանի նախագահի աթոռը զավթած, խարդախությունների վարպետ՝ Սերժ Սարգսյանն է:

Իսկ հիմնադրամի ֆինանսական չարաշահումների, մսխումների և «ատկատների» մասին բազմիցս հրապարակվել է:

Տարիների ընթացքում հիմանդրամի ոչ նպատակային գործունեությունը բազմաթիվ բարերարների մոտ հիասթափություն է առաջացրել, որոնք էլ դադարեցրել են հիմնադրամին իրենց օժանդակությունը:

Հայաստանի Հանրապետության ապագան վտանգված է ոչ ժողովրդավար իշխանության պատճառով:

«Նոր Հայաստան» ճակատի հիմնական նպատակը ռեժիմի հեռացումը և Հայաստանը զարգացման ուղու վրա դնելն է: «Հայկական Վերածնունդ» կազմակերպությունը աջակցում է «Նոր Հայաստան» ճակատին և կոչ է անում սփյուռքահայությանը ֆինանսական և բարոյական աջակցություն ցուցաբերել «Նոր Հայաստանին»:

Արտերկրից փոխանցումներ կատարելու համար հաշվեհամարը տեսեք այստեղ:

«Հայկական Վերածնունդ» կազմակերպություն

16 նոյեմբերի, 2015

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին