▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտատերը դժգոհում է Ardshinbank-ի սպասարկաման պայմաններից

Օգտատեր «Zona Positive»-ը, որը ֆեյսբուքյան հարթակում ունի հետևորդների մեծ բանակ, գրում է.

«Ardshinbank-ը էն բանկն ա, որ վարկի վճարումը մի օր ուշացնելու համար բանկում ունեցած բոլոր քարտերդ բլոկ ա անում։ Իբր քրեական հանցագործ ես՝ քո բոլոր ֆինանսական մուտքերն ու ելքերը կանգնեցնում են։ Էս բանկն էնքան իրավաբանորեն մերկ ա, որ չի հասկանում, որ վարկն ու քարտն իրար հետ փոխկապակցված պրոդուկտներ չեն։ Իրենք իրավու՜նք չունեն հաճախորդին զրկել բանկային հիմնական ծառայություններից։

Ժողովուրդ ջան, էս մոտավորապես նույնն ա, ինչ հեռախոսիդ մեջ մի քանի օր գումար չունենաս, ու օպերատորը քո SIM քարտը բլոկ անի։ Փող չունես՝ կապդ անջատում ենք

Կենտրոնական բանկ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղյա՞կ եք էս մութ միջնադարյան մեթոդներից։ Որոնք նաև անօրինական են».- նշել էր օգտատերը։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին