▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ ոք ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդին, քան այս շնաբերան իմաստակների զույգը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու շահամոլ, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ և իշխանությունը կորցնելու հեռանկարից լրիվ խելագարված մի զույգի ձեռքերում, որն իր վախերը փարատելու և իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա` Արցախի թե Սյունիքի և հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները և օրինականության ոչնչացումը, թե` մեր ազգային ինքնության ձևավորման հիմքում ընկած ցանկացած արժեքի պղծումը:
Ոչ ոք, արդ, ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին և դիմադրողականությանը, քան այս շնաբերան իմաստակների զույգը:
Նրանք շատ լավ հասկանում են, որ «Հայ Առաքելական Եկեղեցու մաքրության» և «Ռուսական կայսրության լծից ազատվելու» համար պայքարելու ցնդաբանություններով ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, նրանք ջարդում են ազգային ամրության ողնաշարը, սերմանում պառակտություն և ատելություն, թուլացնում են հայ ազգի միաբանությունը հենց այն պահին, երբ աննախադեպ միջազգային փոթորիկներն ու հակամարտությունները սպառնում են ոչ ավել, ոչ պակաս` հայոց պետականության գոյությանը:
Հայաստանը գարշելի այս զույգի «կառավարումից» ազատագրելը դարձել է, հետևաբար, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին