▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվեր Ծառուկյանը դեռևս չի հայտնաբերվել․ Քննչական կոմիտեից նոր մանրամասներ են հայտնում

Կարդացեք նաև՝ Ինչու՞ է լռում Իվետա Տոնոյանը․․․

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել խաղատներից մեկում։

Վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Հանցակցությունը կողոպուտին, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) իսկ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Իրավաբան.net-ը  գրում է, որ դեպքի վերաբերյալ նոր տվյալներ ստանալու նպատակով  հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտեին։

«Մեզ հայտնեցին, որ հսկող դատախազի կողմից մայիսի 6-ին որոշում է կայացվեց Նվեր Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով (Քրեական հետապնդման ժամկետը կարող է կասեցվել եթե քննությունից խուսափելու կամ այլ պատճառներով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ է)․ «Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, Նվեր Ծառուկյանը դեռևս չի հայտնաբերվել»,-նշված էր պատասխան նամակում»,-գրում է սկզբնաղբյուրը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին