▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի

Թարմացված․ Հուլիսի 21-ին ժամը 01:20-ի սահմաններում ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և դատարանի որոշմանբ նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի: 

Մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է ՆԳՆ-ն։

***

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնի 2-րդ բաժանմունքից 2 հոգի դիմել են փախուտի: Պարզվել է, որ նշված բաժանմունքի 5-րդ հիվանդասենյակի պատուհանի ճաղավանդակը պոկելու միջոցով հարկադիր բուժվող, Երևանի բնակիչ 45-ամյա Վյաչեսլավ Լուկինը և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանբ որպես անվտանգության միջոց կիրառված և նշված կենտրոն տեղափոխված Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արամայիս Միրզոյանը դիմել են փախուստի:Իրականացվում են հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությա

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին