▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր տեղեկություններ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու մասին

 

Հալեպահայության համար պատմական և ոգեղեն արժեք ունեցող Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, որն ամիսներ առաջ զինյալ ահաբեկիչները պայթեցրել էին ու ավերակների վերածել, շարունակում է կանգուն մնալ, իսկ եկեղեցի տանող գլխավոր ճանապարհը շարունակում է փակ մնալ.գրում է «Արևելքը»:

Հիշեցնենք, որ Հալեպի քրիստոնեական հին Ջդեյդե թաղամասը, որտեղ գտնվում էր 15-րդ դարում կառուցված եկեղեցին, ռմբակոծվել էր ապրլի 26-ին: Եկեղեցին պայթեցվել է եկեղեցու ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով: Եկեղեցին հիմնովին ավերվել էր, չէր փուլզվել միայն զանգակատան մի փոքր հատվածը: Եկեղեցու բակում կար հայկական գերեզմանատուն: Եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել էր: Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու համալիրում կան բազմաթիվ սրբապատկերներ, խաչքարեր, նրա կազմում ներառված է նաև հայկական դպրոց, ինչպես նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին