Քիչ առաջ լուր տարածվեց, որ ԱԱԾ-ի մեկուսարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել սրբազաններից մեկը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կամ Միքայել Սրբազանը: Շտապ օգնության բրիգադ են բերել:
Հրաարակ․am-ն է գրում ու հավելում․ «Բագրատ Սրբազանի պաշտաններից Սերգեյ Հարությունյանն ասաց, որ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, իրենք կապվել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղից հերքել են տարածված լուրերը։
Քրեակատարողական ծառայությունից եւս հերքեցին։ Նշենք, որ Միքայել եւ Բագրատ Սրբազաններն իրենց կալանքը գրում են ԱԱԾ մեկուսարանի նույն խցում»։