▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ սիրող տնօրենը կանգնեց փաստի առաջ». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ սիրող տնօրենն արդեն կանգնեց փաստի առաջ»: Նա հրապարակել է լուսանկար, որում պատկերված է, թե ինչպես է դպրոցի ծնողներից մեկը հայտնում, որ իր երեխաներին դուրս է հանելու այդ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցից:

Ավելի ուշ Սյուզի Բադոյանը նաև գրել է․ «Վաղը մեր Կորյուն Սիմոնյանը հետաքրքիր մանրամասներ կհայտնի սույն նիկոլական մանկավարժ տիկնոջ մասին , ով պատրաստակամություն է հայտնել միանալ Եկեղեցու դեմ գրոհին»։ 
Հիշեցնենք, որ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանն իր էջում արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի հետևյալ գրառմանը․ «Կտրիճ Ներսիսյանը մեզ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներիս հրավիրում է իրենից ազատել Վեհարանը։
Մենք դա կանենք միասին։ Պատրա՛ստ եղեք»։
Երեմյանը գրել էր՝ պատրաստ ենք, ինչից հետո մի շարք քննարդատական մեկնաբանություններ է ստացել։
«Այո, ես մանկավարժ եմ և ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ ՀԱԵ-ն ղեկավարում է բարոյական բարձր արժեքներ ունեցող անձը։ Եվ ես որպես ուսուցիչ իմ պարտքն եմ համարում գնալ վարչապետի հետ մինչև վերջ»,- ասում է Երեմյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին