▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը կենտրոնացավ անվանման վրա` անտեսելով իմաստը

ՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք. Նիկոլ Փաշինյանը կենտրոնացավ անվանման վրա` անտեսելով իմաստը

«Միաժամանակ ես նաև չեն կարող բացառել, որ Ադրբեջանում այդ անունը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում` այն ենթակառուցվածքներից, որոնք պետք է միանան «Թրամփի ուղուն», անվանել ցանկացած անունով, սակայն դա ՀՀ ինքնիշխան տարածքի, օրակարգի, ձեռք բերված  պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,– հայտարարեց նա։

Պնդեց` եթե անգամ երդվեն, որ այդ արտահայտությունը ՀՀ հետ կապ ունի, չհավատաք, քանի որ երդումն էլ է սուբյեկտիվ։

Դիտեք նաև՝ 

Մենք չունենք ճանապարհի վարձակալության ինստիտուտ. Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին
 
«Մեր օրենսդրության մեջ դա ընդհանրապես գոյություն չունի։ Չենք կարող նման բան անել։ Փոխարենը մենք մեր ամերիկյան գործընկերներին ասել ենք, որ այն, ինչ դուք ԱՄՆ–ում ավանում եք «lise», դա մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք, և այն ունի հնարավորությունների շրջանակ, որտեղ կա հնարավորություն, որը մենք չենք ընդունել, մինչև 99 տարով կառուցապատման իրավունք տալու»։ 

Նա վստահեցրեց, որ իրականացվել է պաշտոնական թարգմանություն և չի կարող լինել այնպես, որ անգլերենում մի բան գրված լինի, հայերենում ուրիշ բան։

Ի դեպ, օգոստոսի 8–ին Վաշինգտոնում, երբ ստորագրվում էին այս փաստաթղթերը, նշվեց, որ եռալեզու փաստաթղթերում տարընկալման դեպքում պետք է հիմք ընդունել անգլերեն լեզվով տարբերակը։

Դիտեք նաև՝

Գերիներով, օկուպացված տարածքով այլ երկիր կա՞, որ խաղաղություն է հաստատել, որ ասում եք՝ խաղաղությունը եկել է. Քրիստինե Վարդանյանը նման հարց ուղղեց Փաշինյանին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։

Փաշինյանը կրկին շտապեց ասել, որ նաև մենք ունենք «Ադրբեջանից օկուպացրած տարածքներ։

«Մարդկության պատմության մեջ ոչ մի խաղաղության պայմանագիր ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Գոյություն չունի էնպիսի պայմանագիր, որ բոլոր հիմանկան հարցերին լուծում տա»,–պնդեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին