▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյան, այս աշխատանքները հավանու՞մ եք, Ավինյանը հիմա Ձեզ ի՞նչ ա զեկուցելու․․․»

«Նիկոլ Փաշինյան, այս աշխատանքները հավանու՞մ եք, Ավինյանը հիմա Ձեզ ի՞նչ ա զեկուցելու․․․». Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ 

«Հաղթանակի 40-ամյակի այգու այս «բարեկարգման» աշխատանքների ընդհանուր արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 339 միլիոն դրամ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը այս անորակ աշխատանքները իրականացրած «Երվադա» ընկերությանը վճարել է 367 միլիոն դրամ, այսինքն՝ նախատեսված գումարից 28 միլիոն դրամով ավելի։

Այս «բարեկարգման» աշխատանքների մասին ես դեռ 2023 թվականին եմ հանրայնացրել, որ դրանք կատարվում են անորակ։

Եվ ահա՝ երկու տարի անց իմ խոսքերը հաստատվեցին, որ ես ճիշտ էի՝ որ աշխատանքները իրականացրել են անորակ։

2023 թվականի անորակ «բարեկարգման» աշխատանքների վերաբերյալ իմ հրապարակած տեսանյութը կարող եք դիտել այս հղումով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին