▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

««Հզոր մարդը չպետք է ամեն օր հարցազրույց տա: Ես շաբաթական երեք անգամ գալիս եմ դատերին, բայց ամեն անգամ հարցազրույց չեմ տալիս, որովհետև դա ոչ ինձ է պետք, ոչ էլ հանրությանը»:

Այս խոսքերի հեղինակը մի որևէ հայ ինտելեկտուալ չէ, ինչպես կարող է հանկարծ թվալ շատերին: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Իհարկե, ես գիտեմ նրա մասին կարծիքների դիապազոնը, նաև հասկանալի է, որ շատ ավելի նախընտրելի է, երբ մարդուն այլք են բնորոշում հզոր, այլ ոչ թե ինքն իրեն:

Բայց, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա ձևակերպում է մի բան, որը թերևս հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի առանցքային «բացականերից» մեկն է՝ խոսքի արժեքի գիտակցումը:

Իհարկե, կան մարդիկ, որոնց կարող ես լսել ամեն օր, ամեն ժամ: Բայց, այդ մարդիկ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում գործնականում բացակայում են: Սա եղածներին նսեմացնելու համար չէ, որ ասում եմ: Բայց, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ըստ էության ստեղծվել է թե գործնականում, թե նաև իմաստուն պերճախոսության մի վակուում:

Ես առաջարկում եմ, որ հասարակական-քաղաքական դերակատարները շատ մտածեն այս մասին: Հանրությանը կամ պետք է մատուցել աննախադեպ էներգետիկայով ու փիլիսոփայությամբ մի խոսք, կամ մատուցել առարկայական գործ՝ թեկուզ շատ փոքր, շատ համեստ, բայց գործ, որը ունենալով փոքր մասշտաբ, այդուհանդերձ կարող է հանրությանը փոխանցել մեծ իմաստներ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին