Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տառասխալներով կնոջ ծնունդը շնորհավորող Նարեկ ՍեԿտեմբերովիչը շարունակում է ինքնախայտառակվել...
Նիժնի Նովգորոդում քահանայի կողմից իր պատճատով երեխայի մկրտությունը ձախողելուց հետո սույն արարածը ցինիկ հարցարույցներ է տալիս՝ փողոցային բառապաշարով վիրավորելով քահանային, իսկ հիմա էլ գրառում է արել, թե բա "ոմն կեղծ հոգևորական չկարողացավ արգելել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների խմբին մուտք գործել Աստծո տուն և աղոթք հնչեցնել առ Աստված"...
Նախ՝ այ՛ կեղծարար, կեղծ՝ կարգալույծ արված հոգևորականների անբարո ծառայություններից տերդ՝ աղանդավոր Նիկոլն է օգտվում, որոնց հրավիրում են Հ1 ու խայտառակվում...
Երկրորդը՝ ոչ ոք չի էլ ցանկացել ինչ-որ մարդկանց, այդ թվում նաև քո նմանին թույլ չտալ աղոթել... Հոգևորականը որոշել է, որ չպետք է մկրտի երեխային ու չի մկրտել,որ քո նման ՀԱԵ-ի թշնամին իր ձեռամբ չդառնա մկրտության քավոր...
Ընդամենն այսքանը...»։
Դիտեք նաև՝
«Ոմն կեղծ հոգևորական չկարողացավ արգելել Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների խմբին մուտք գործել Աստծո տուն և աղոթք հնչեցնել առ Աստված: Աղոթքի զորությունից ցնցվելով՝ քահանա ներկայացող անձը շրջվեց և դուրս եկավ եկեղեցուց»,- այս մասին գրել է ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը:
Նշենք, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել է մկրտություն իրականացնել ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ։ Ստիպված են եղել եկեղեցում այլ կնքահայր ընտրել, որպեսզի մկրտությունն իրականացվի։