/թարգմանված է կրճատումներով/
1954 թվականիփետրվարի 3-ին Վլադիմիր Նաբոկովը գրում է New Directions հրատարակչատան հիմնադիր Ջեյմս Լեֆլինին (James Laughlin). “Չի հետաքրքրի արդյոք ձեզ դանդաղ գործարկմամբ այն ռումբը, որը ես ավարտեցիգրաշարել: Այն 459 մեքենագիր էջից բաղկացած վեպ է”:
Խոսքը “Լոլիտա”-ի մասին էր, որպատմում էր 12-ամյա աղջնակի սեռական շահագործման մասին` արդեն տարիքն առած մանկապիղծի կողմից:
Նաբոկովն իրավացի էր. վեպն իրոք դանդաղ գործարկմամբ ռումբ էր: Այն հինգ տարի չէր հրատարակվումԱմերիկայում: Կար սպառնալիք այն արգելելու, իսկ հեղինակին ու հրատարակչին`բանտարկելու: Եվ վերջապես, 1959 թվականի նոյեմբերին “Լոլիտա”-ն այնուամենայնիվհրատարակվեց ԱՄՆ-ում և տեղի ունեցավ իսկական պայթյուն:
New York Times-ի առաջատար քննադատ Օրվիլ Պրեսկոտը (Orville Prescott) զայրույթով այն անվանեց“զզվելի ու բարձրաոճ պոռնոգրաֆիա”: Վեպը շատ արագ դարձավ բեսթսելլեր` գերազանցելովվաճառքի մասով “Քամուց քշվածներ”-ի սահմանած շաբաթական ռեկորդը: Ավելին, հենց այսվեպը հետագայում Նաբոկովի համար ապահովեց անգլիական արձակի վարպետի կոչումն ուհամբավը` զիջելով միայն Ջոյսին:
“Լոլիտա”-ի իրառաջաբանում Նաբոկովը սոցիոլոգ փիլիսոփայության դոկտոր Ջոն Ռեյի անունից գրւմ է,որ “արվեստի գլուխգործոցը միշտ էլ եզակի է: Այն իր ողջ էությամբ պետք է ցնցի ուհիացնի, այսինքն` “ապշեցնի””: Եվ նրա գիրքն էլ իսկապես շարունակում է ապշեցնելնույնիսկ հիմա` 60 տարի անց, և ապշեցնում է ոչ միայն իր գրական նյութի առումով:Արդեն իսկ ապշեցնող է այն փաստը, որ վեպը, որն այդքան ինքնավստահ կերպով վերակերտումէ ամերիկյան միջին խավի կյանքը քսաներորդ դարի կեսերին և այդքան ստույգ կերպովվերարտադրում է ամերիկյան խոսակցական լեզվի մոդուլյացիաները` Լոլիտայի դեռահասայինսլենգից մինչև Շառլոտա Հեյզի քաղքենի ճոռոմաբանություններն ու տնօրինուհի Պրատտիառաջադիմական-բյուրոկրատական “փայլատակումները”, գրվել է ռուս էմիգրանտի կողմից,ով այդ երկրում ապրել է ոչ այնքան երկար ժամանակ, մինչ վեպի ստեղծումը: ՆաբոկովըԱմերիկա էր մեկնել 1941 թվականին` առանց որևէ հեռանկարի, և գրպանում մեկ գրոշանգամ չունենալով: Նա արդեն քառասուն տարեկան էր ու անգլերենով սկսել էր գրել ոչայնքան վաղ, քան Եվրոպան լքելը: Այդ ինչպես կարող էր այդքան ուղնուծուծովամերիկյան գիրքը գրվել այդքան, առաջին հայացքից անհամապատասխան մարդու կողմից այդքան անբարենպաստ պայմաններում:
Որքան էլ զարմանալի է, սակայն “Լոլիտա”-ի շատ տարրեր առաջացել են մինչ հեղինակի Ամերիկատեղափոխվելը: Նաբոկովը ծնվել է ռուսական արիստորկատական ընտանիքում, հեռացել Պետերբուրգից 18 տարեկան հասակում` բոլշևիկների պատճառով կրոցնելով140 միլիոն դոլարի հասնող կարողություն: Ապա նա հաստատվում է Բեռլինում, որտեղ1920-1930 թթ. գրում է մի շարք վեպեր: Արդեն այն ժամանակ նա հայտնի էր որպեսքամելեոն գրող, ով օժտված էր այլոց աշխարհընկալումը վերարտադրելու գրեթե գերբնականհատկությամբ: “Արքա, թագուհի, զինվոր” վեպում պատումը ներկայացվում է գերմանացիհարուստ գործարարի կողմից, վերջինիս վավաշոտ կնոջ ու նրանց անդաստիարակ ու տգեղզարմիկի անունից: “Հոռետեսի խուցը” վեպում հեղինակը խոսում է գերմանացիարվեստագետի, արմատական նկարիչ սադիստի ու նրանց ընդհանուր 16-ամյա սիրուհուանունից: “Հուսահատություն”-ում արդեն Նաբոկովը հիանալիորեն պատկերում է մարդասպանռուսական ծագմամբ մոլագար շոկոլադի ֆաբրիկայի սեփականատիրոջը:
Ինչպես իր վաղ շրջանի վերերում,այնպես էլ “Լոլիտա”-ում, Նաբոկովը ցուցաբերում է հակում դեպի սկանդալային սեռականթեմաները և հոգեպես անառողջ հերոսները, ովքեր ինչ որ շեղումներ ունեն: /Այսպես,գրականագետների համար արդեն պարզ է, որ “Հուսահատության” հերոս Հերման Հերմանըուղղակի նախորդն է Հումբերտ Հումբերտի/: Իսկ այն, որ այս գրքերը գրվել ենռուսերենով, ուղղակի պատահականություն է, քանի որ դեռ մանկուց անգլերեն ուսանած ևչորս տարի Քեմբրիջում անցկացրած Նաբոկովը անգլերենին տիրապետում էր ռուսերենից ոչվատ:
Սակայն, ինչպես գրում է ՌոբերտՌուպերը (Robert Roper) իր նոր “Նաբոկովն Ամերիկայում. ճանապարհ դեպի “Լոլիտա””գրքում, առաջին յոթ տարիները, որոնք Նաբոկովն անցկացրել է Միացյալ Նահանգներում,նույնպես կարևոր դերակատարություն են ունեցել, քանի որ օգնել են հեղինակին մշակելիր մեջ նենգություն և “ամերիկյան անամոթություն”, որը թույլ կտար նրան 1948-իամռանը սկսել “Լոլիտա” անվամբ սադրանքի ստեղծմանը:
Թերևս պետք է նաև ասել, որ դեռևսմինչ հեղինակը ոտք կդներ իր նոր հյուրընկալելիք հայրենիք, նրա ու ՄիացյալՆահանգների միջև զգացվում էր որոշ անսպասելի հարազատություն: Չնայած վերջինտարիներին նրա համար սովորական դարձած մռայլ լրջությանը, ռուս գրողը, ինպեսՌոուպերն է փաստում, հավերժ երեխա էր, խիզախ, արկածախնդիր, պոռթկուն և իմպուլսիվ,ինչը նկատելի է “Լոլիտա”-ի տոնայնության ու մտքի կառույցվածքի մեջ: Երբ նա կնոջ`Վերայի ու չորսամյա որդու` Դիմիտրիի հետ անցնում էին ամերիկյան մաքսակետը,ժամանելով նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայից ժամանած վերջին նավով, /Վերանհրեա էր ու առանձնահատուկ վտանգի էր ենթակա այնտեղ/, ուղեբեռն ստուգողը ուրախկերպով նկատում է պայուսակի մեջ մի զույգ բոքսի ձեռնոցներ: Մաքսավորները նույնպահին վերցնում են այն ու հագնելով սկսում կատակով հարվածել իրար, ինչն առաջացնումէ Նաբոկովի հիացմունքը:Բրայան Բոնդը իր կենսագրական “Վլադիմիր Նաբոկով. ամերիկյանտարիներ” («Vladimir Nabokov: The American Years») գրքում անդրադառնալով այսդրվագին գրում է, որ Նաբոկովը հետագայում արդեն մշտապես հիշելով այդ դրվագը նշումէր, որ միշտ հարցրել է իրեն, թե էլ որտեղ է հնարավոր այսպիսի բարյացակամ ուհյուրընկալ մթնոլորտ:
Նոր կախարդական երկում ներշնչումը ևոչ մի ակնթարթ չի լքում Նաբոկովին: Ամերիկա գնալով առանց հեռանկարների ու հուսալիաշխատանքի` նա նախ ժամանակավորապես աշխատանք է ստանում Ուելսլիի քոլեջում որպեսհամեմատական գրականագիտության դասախոս: 1948-ին դառնում է ռուս գրականությանպրոֆեսոր Կոռնելի քոլեջում և առաջին անգամ ռուսական հեղափոխության ժամանակ իրունեցվածքի կորստից հետո դառնում է ֆինանսապես ապահովված: Եվրոպայում էմիգրացիայիտարիներին նա 20 տարի ապրում էր աղքատության մեջ, իր և ընտանիքին կարողանալովպահել գործնականում միայն թենիսի, լեզուների ու բոքսի մասնավոր դասերից ստացվածգումարներով: Ռոուպերն ինքը վիպասան լինելով, հիանալիորեն է հասկանում, որ քսակիպարունակությունը էականորեն է ազդում գրական աշխատանքի վրա: Նա գրում է, որ հենցնյութական կայուն վիճակը, որ ունեցավ Նաբոկովը Ամերիկայում, պարգևեց նրան հոգեկանհանգստություն, որն անհրաժեշտ է մի այնպիսի նախագծի իրականացման համար, որպիսին“Լոլիտա”-ն է, քանի որ վերջինիս հրատարակվելու ահավանականությունն սկսման պահինիսկ գնահատվում էր գրեթե աննշան:
Պետք է նշել, որ “Լոլիտա”-ն առաջինանգամը չէր ամենևին, երբ Նաբոկովը փորձել է գրել մանկապիղծի մասին գրել, ովսիրահարվելով 12-ամյա աղջկան, նրան մոտ լինելու համար ամուսնանում է նրա մոր հետ ևիր ճանկն է գցում նրան, մոր անժամանակ մահվանից հետո: Այս փեմայով առաջին գործը“Կախարդը” վիպակն է, որ գրվել է Ամերիկա տեղափոխվելուց գրեթե անմիջապես հետո,սակայն հրատարակվել է Նաբոկովի կնոջ ու որդու կողմից միայն 1986-ին: Այս վիպակըպարզորոշ ցույց է տալիս, թե ինչպիսի դրական ազդեցություն է ունեցել ամերիկյան կյանքըՆաբոկովի վրա, քանի որ “Կախարդը” աճքի է ընկնում իր բացառիկ մռայլությամբդժգունությամբ և մշուշոտությամբ, ապա “Լոլիտա”-ն բացառիկ, մեծ լուսավորհանրագիտարանային ընդգրկության գործ է` հագեցած ամերիկյան կյանքի ու կենցաղիմանրամասներով ու ԱՄՆ աշխարհագրության ընդգրկումով` արևելյան ափից մինչ արևմուտք,հյուսիսից հարավ, ինչն ապահովվում է Հումբերտի` իր դեռատի գերուհու հետավոտեմքենայով քաոսիկ ճամփորդություններով /ուշագրանվ այն է, որ երթուղին այննույն երթուղին է, որով ամեն տարի Նաբոկովն ու կինն էին ճամփորդում, սակայն շատավելի խաղաղ վիճակում` որսի ու թիթեռներբռնելու համար/:
Վեպի էներգիայի մեծ մասը ծնվում է այն սեր-ատելությամբ, որը Նաբոկովն զգում էրհետպատերազմական ամերիկյան մշակույթի հանդեպ, ցածրորակ հեռուստահաղորդումների,զզվելի վեսթերնների և ոռնացող երաժշտական ավտոմատ սարքերի հանդեպ: Այս ողջթարմացնող ճեղքվածքը ֆոն է ծառայում, որի համապատկերում զարգանում է ռաֆինացվածեվրոպացու սեռական մոլեգին կապվածությունը ամերիկացի դեռահաս աղջնակի հանդեպ:
Նաբոկովը չէր սիրում, երբ իրեն անվանում էին սատիրիկ և չափազանց պարզունակ կլիներ մտածել,որ “Լոլիտա”-ն ուղղակի միայն ծաղրում է ամերիկյան նյութապաշտությունը: Ողջ գիրքըներծծված է ամերիկյան կոնսյումերիզմի ու ամերիկացիների հանդեպ ունեցած հիացմունքովև գրողն ինքը ոչ միայն հաճույքով էր հավաքում օրինակներն այդ կոնսյումերիզմի, այլնաև դրանք ներդնում էր վեպի տեքստի մեջ: Ալֆրեդ Ապպել կրտսերը (Alfred Appel, Jr.)իր “Ծանոթագրված Լոլիտան” գրքում (The Annotated Lolita), բերում է այն խալաթներիգովազդը պատկերող տեսարանը, որի սևահեր մոդել տղամարդուն նման է Հուբերտը իր իսկկարծիքով:
Ռուպերը, փորձելով գտնել “Լոլիտա”-ի ամերիկյան արմատները, անտեսում է մի շարքմանրամասներ: Այսպես, նա աչք է փակում, վերջերս Մայքըլ Մաարի (Michael Maar) այնբացահայտման վրա, ըստ որի հնարավոր է, որ Նաբոկովը իր վեպի սյուժեն փոխառած լինիգերմանացի գրող Հայնց ֆոն Լիխբերգից (Heinz von Lichberg), ով 1916 թվակաինհրատարակում է մի պատմվածք արդեն տարեց տղամարդու ու ուշադրություն` Լոլիտա անունով դեռահաս աղջկասիրո մասին, մինչդեռ շատ էջեր է հատկացնում գլուխգործոցի` ամերիկյան գրականությանվրա ունեցած ազդեցությունը պարզելու համար: