Լրագրող Արման Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է՝ իմ վաղամեռիկ բարեկամի, ավագ ընկերոջ, մեր ժամանակների մեծագույն մտավորականներցի մեկի, ում թարգմանած «ՈՒլիսես»-ը հավերժ կմնա մեր թարգմանական գրականության բարձունքում։
Սամվելի՝ տարիներ առաջ տված հարցազրույցի այս դրվագը կարծես մշտնջենական խնդիր է մեզ համար.
«Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտուհանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում:
Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ, ովքեր դրամատիրական կարգեր են հաստատել: Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն խախտման հետևանքները:
Զզվելի է ապրել մի երկրում, որտեղ յուրաքանչյուր 10-ից 9-ի հետևում ուրիշի ականջներ են ցցված: Ծախվածն ավելի վտանգավոր է, քան գնորդը. վերջինս իր գործը հստակ է անում, քանի որ ծախվածների հսկայական բանակ ունի՝ յուրաքանչյուր գումարտակ, վաշտ, ջոկատ իր յուրօրինակ տեսակով:
Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետը հավուր պատշաճի ընդունելն է: Սովյալը մի կերպ հաղթահարում է սովը, օլիգարխ դարձած գողը՝ երբեք: Դրանք բոլորը միասին վերցրած նույնիսկ գոմաղբ չարժեն, բայց երկիրը վերածեցին գոմի»:
Դիտեք նաև՝


