▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում 6 տարեկան աղջնակի մարմին է հայտնաբերվել

Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված վագոն-տնակի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխային հայտնաբերել է քույրը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին