Թարմացում․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել.
«Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով»:
***
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է.
«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։
Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։
Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդռում եմ ՄԻՊ Անահիտ Մանասյա


