▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու... Նարեկ Կարապետյան

«Վեոլիա ջուրը» հայտարարել է, որ մայիսից Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենա։ Մեր հիմնական նպատակը մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է։ Ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Սա մեր պետական ռազմավարության սխալ քաղաքականության արդյունքն է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վերջին 4 ամսվա ընթացքում էլեկտրականության անջատումներն ավելացել են 40 տոկոսով։ Բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ջրի կորուստը 65 տոկոս է կազմում, մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 տոկոսը, համեմատության համար՝ էլեկտրաէներգիայի մեջ մենք իջեցրել էինք 6 տոկոսի կորուստը։ Հարցը ճիշտ լուծել է պետք․ ջուրը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն»,-նշել է Կարապետյանը։

Նա հավելել է, որ ամենաջրառատ երկրներից մեկը տարածաշրջանում չի կարող բախվել նման խնդրի։

Նարեկ Կարապետյանի զրույցը լրագրողների հետ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝ 

Չի կարող լինել իրավիճակ, երբ բնակելի շենքերը, հիվանդանոցները կամ մանկապարտեզները  ժամերով զրկված լինեն ջրից.  Նարեկ Կարապետյան

«Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 40 տոկոսով։ Ջրի ոլորտում ունենք մատակարարման սահմանափակումներ, իսկ արտաքին քաղաքական ռիսկերի ֆոնին վտանգի տակ է նաև գազամատակարարման կայունությունը։ Սա արդեն համակարգային մարտահրավեր է»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին