▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Սպերցյանը պատմել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտի զանգի մասին

Սուրեն Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ռուսաստանում փայլող Էդուարդ Սպերցյանը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Էդուարդ Սպերցյանը պատմել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտի զանգի մասին

— Կա մի հետաքրքիր պատմություն։ Ինձ զանգով կապեցին Պատրիկ Կլյուվերտի հետ՝ ֆուտբոլի լեգենդի և «Բարսելոնայի» նախկին խաղացողի։ Նա այդ պահին գտնվում էր «Բարսելոնայի» բազայում, մենք խոսեցինք FaceTime-ով։ Նա հարցրեց․ «Ի՞նչ իրավիճակ ունես, ինչպե՞ս ես, ինչո՞վ ես զբաղվում»։

Նա զանգահարել էր Դեկուին, որն այնտեղ մարզական տնօրենն է։ Պատրիկ Կլյուվերտն ինձ ասում է․ «Ասա ինձ, դու ձախ եզրում՝ հարձակման գծում կարո՞ղ ես խաղալ»։ Ես ասում եմ․ «Կարող եմ»։ Նա ասում է․ «Լավ, ուրեմն ես հիմա կզանգեմ Դեկուին, կպարզեմ իրավիճակը։ Քանի որ Նիկո Ուիլյամսին չեն կարող գնել, և նրանց շտապ ձախ եզրի խաղացող է պետք»։

Եվ հետո նա կրկին զանգում է ինձ ու հարցնում․ «Դու ձախ եզրում կարո՞ղ ես խաղալ»։ Ես ասում եմ․ ««Բարսելոնայո՞ւմ»։ Ինձ համար ընդհանրապես տարբերություն չկա՝ որտեղ խաղալ»։ Նա ասում է․ «Լավ, ես կվերադառնամ»։ Բայց հետո որոշ խնդիրներ առաջացան։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին