▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում հայ գործարարի են ձերբակալել

 

Մոսկվայի մարզի դատարանը ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։

«Մոսկվայի մարզի դատարանը Կիվայի սպանության գործի շրջանակներում Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը, ով ծանոթ է քննության ընթացքին։

Միաժամանակ, Ամիրխանյանն արդեն կալանավորված է եղել՝ կաշառակերության գործով։

Ամռան սկզբին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ տուգանքով։ Դատարանը պարզել է, որ մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական ​​կատարածուին՝ օրենքի խախտմամբ ընկերության հաշիվներից կալանքը վերացնելու համար։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռը օրինական է ճանաչել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին