▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միրզոյանի «կանտորը» այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ ՀՀ-ի մասով չեն պահպանում»

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող փոխարտգործնախարար էն տղեն` Վահանը Կոստանյան, Ուկրաինայում դիվանագիտության «մաստեր կլաս» է ցուցադրում, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարում է, թե «Ղարաբաղը տարիներ շարունակ գտնվում էր օկուպացիայի տակ։ Բայց այսօր այն կրկին թյուրքական հող է», - հետո շարունակում. - «Եվ մենք, Աստծո օգնությամբ և մեր բարեկամների աջակցությամբ, կհաղթենք այս պատերազմը»:

Միրզոյան Արարատի «կանտորը» այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որ այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ Հայաստանի մասով չեն պահպանում և ով ինչ ուզում` ասում է»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին