▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թագուշիկ, ամոթ է»

Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինքը քպ-ի պատգամավոր` Թագուհին է։
Ասում է Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ աշակերտի վրա ծախսվում է բյուջեից տարեկան` 20 միլիոն դրամ ։
Իսկ հիմա «քոռի» հաշվարկ։
Տարին ունի 12 ամիս, որից 3 ամիսն աշակերտը գտնվում է արձակուրդի մեջ, այսինքն դպրոց է հաճախում տարեկան` 9 ամիս
Ամիսն ունի 30-31 օր, որից շաբաթ-կիրակիները հանած աշակերտը հաճախում է դպրոց` 22-23 օր (եթե այլ տոներ չկան):
9x23=207
Այսինքն աշակերտը դպրոց է հաճախում տարեկան` 200-207 օր։
20.000.000÷200=100.000
Խնդրում եմ արձագանքեն այն ծնողները, որոնց երեխաների վրա դպրոցում պետբյուջեից ծախսվում է օրական` 100.000 դրամ։
Թագուշիկ, ամոթ է»։

Կարդացեք նաև՝

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ՔՊ-ական Ղազարյան Թագուհու` «Հայաստանում, Երևանում, մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ»: ՔՊ-ականն ասում է, որ այդ գումարը պետք է օպտիմալ ծախսել, քանզի «մենք 20 միլիոնի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք այդքան գումար»:
Իսկ ի՞նչ արդյունք ունենք Ղազարյան Թագուհուց տարեկան շուրջ 24 միլիոն դրամի դիմաց:
Եկեք իրավիճակին նայենք հարկատուի աչքերով և համեմատենք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ղազարյան Թագուհու վերջին հայտարարագրերի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմում է շուրջ 23.9 մլն դրամ: Ավելին` 2022 թվականին Ղազարյան Թագուհին «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ից, միանձնյա սեփականության իրավունքով ,Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկում ձեռք է բերել բնակարան, որն արժի 27 մլն 750 հազար դրամ։
Այժմ եկեք համեմատենք. Հայաստանի հերոս-հարկատուներն (ըստ Նիկոլ Փաշինյանի) մեկ աշակերտի վրա ծախսում են տարեկան 20 միլիոն դրամ (ըստ Ղազարյան Թագուհու), իսկ Ղազարյան Թագուհու վրա ծախսում են 20%-ով ավելի գումար:
Նախ` անձամբ ես չեմ հավատում Ղազարյան Թագուհու ներկայացված թվին: Սակայն, եթե նույնիսկ պատկերացնենք, որ Հայաստանը մեկ աշակերտի վրա ծախսում է 20 միլիոն դրամ, ապա դա շատ ավելի լուրջ ներդրում է, քան Ղազարյան Թագուհու վրա տարեկան շուրջ 24 միլիոն դրամի ծախսը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին