Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան
ArmeniaSputnik–ը գրում է, որ կայքի տեղեկություններով` պատճառն այն է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, որի հետևանքով ինքնաթիռի դիմապակու վրա ճաքեր են առաջացել, վնասվել է ինքնաթիռի դիմային հատվածը։
«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է և այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև որ Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,–ասել է ուղևորներից մեկը։
Նշենք, որ թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35–ին, Երևանում վայրէջքը նախատեսված էր տեղական ժամանակով 3.15–ին, սակայն ինքնաթիռը «Զվարթնոցում» իջել է րոպեներ առաջ միայն։


