▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միքայել Սրբազանի գործի շրջանակներում սկսել են ճնշումներ գործադրել Գյումրեցի մի քանի կանանց նկատմամբ»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի Գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն։
Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին։
Օր առաջ պետք է սրանցից ազատվել, այս պահին միակ հնարավոր տարբերակը անվստահություն հայտնելն է, հասարակության լայն կոնսոլիդացիան ապահովելով
Հ.Գ
Իմ համաքաղաքացիների շրջանում, եթե կան էլի մարդիկ, ում տվյալ գործի շրջանակներում որևէ կերպ ներգրավել են, խնդրում եմ տեղեկացնի»։

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին