Թարմացված. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղեկություն չունի քրեական վարույթից, որևէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել Սրբազանը։
Նա հայտնել է, որ դեռևս ծանուցում չի ստացել։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ փորձեն ձերբակալել, մեկուսացնել իրեն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի, Վեհափառի և սրբազան հայրերի թիրախավորումը, Սրբազանը չի բացառել՝ նշելով, որ ամեն ինչ հնարավոր է:
***
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ իբրև «հեղաշրջման կոչի» առիթով։
Գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։
Դիտեք նաև՝