Լրագրող Գալուստ Նանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում մարդու իրավունքները փոշիացել են։
Խոսքի ազատությունը դարձել է խուլ աղմուկ, մարդիկ՝ ձայնազուրկ ֆիգուրներ,
բանտերը՝ նոր քաղաքական ակումբներ։
Իսկ ի՞նչ է անում ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանը։
Սեղանին ծաղիկներ է շարում, ժպտում է պոզայով՝ ու Ֆեյսբուքում դնում է նոր «շքեղ» լուսանկար։
Լայն անկյունից, լույսը՝ իդեալական, լայքերն էլ՝ հավանաբար «իրավունքների պաշտպանվածության ցուցանիշ»։
Թե բա՝ պաշտպան։ Բայց ո՞ւմ։
Թերևս՝ ծաղկեփնջերի, քան մարդու»։
***
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ «Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։ |
Դիտեք նաև՝