▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի ձևը Նեպալինն էր, մյուսը՝ Ֆրանսիայինը. հիմա մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք». Սերժ Սարգսյան

Դատական նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ: «Մամուլը գրել է, որ ՀՀԿ-ն օրակարգ է մտցրել իմփիչմենթի հարցը, ԱԺ-ում լսումներ են պատրաստվում, ի՞նչ կասեք»,- դիմելով Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: «Կարծում եմ՝ ինֆորմացիան բավականաչափ տարածվել է: Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է եղել ու դրան հասնելու ամենաճիշտ տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելն է: Երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում՝ երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում ու Ֆրանսիայում: Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը, էսպես ասեմ, քշելու կամ իմփիչմենթի ենթարկելու երկու ձև էր: Մի ձևը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով: Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը:

***

Դատական նիստից հետո, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած «պողպատե մանդատ» գրությամբ մուրճի լուսանկարին ու պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա ակնարկ էր, որ ընտրություններից առաջ բանտերն ընդդիմադիրներով կլցնի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ հիմա լցված չի՞: ՀՀ պատմության մեջ էսքան քաղբանտարկյալներ չեն եղել: Եթե էսպես շարունակվի, թիվը բնականաբար կավելանա: Դե քանի՞ անգամ վախենանք, իհարկե մտավախություն կա, բայց առավոտից իրիկուն վախով ապրելը ո՞րն է: Ի՞նչ անենք, էտ ա»:

***

«Ես միշտ վախեցել ու հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին