▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ»․ Ալեն Սիմոնյան

«Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիները առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք միասնական շուկա՝ հայ-ադրբեջանական ապրանքների։ Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները Բաքվի և մնացած քաղաքների խանութներում»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական ժողովուրդների շփումներին։ Սիմոնյանն ընդգծել է, որ հայերի և ադրբեջանցիների շփումը անխուսափելի է։ «Հայերը գնալու են ավելի էժան բենզին առնեն, գան»,- հավելել է Սիմոնյանը։

***

«Ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց մեզ մոտ այս պահին չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևէ նոր բան չեմ կարող ասել»,- ճեպազրույցի ժամնակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

***

«Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, այնտեղ Փաշինյանը կհանդիպի՞ Պուտինին», ճեպազրույցի ժամանակ ի պատասխան այս հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ։ Երկրի ղեկավարի այցը, եթե դա պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին