Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրենք մեծ մասշտաբի աշխատանքներ են անում ու համեստորեն լռում են այդ մասին։
«Մենք երկու ատոմակայան ենք ստեղծել վերջին յոթ տարում՝ առանց աղմուկ-աղաղակի։ Բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել, ոչ մի բան չենք արել, այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու ստեղծել ենք երկու հատ ատոմակայան», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց նա։
Փաշինյանը նշեց, թե սա մեծագույն ձեռբերում է, որի մասին չի խոսվում, բայց, ըստ նրա, կարևորը խոսելը չէ, կարևորը ձեռքբերումն է։