Ամիսներ առաջ ներկայացրել էինք քաղաքացու բողոքը Էրեբունի մոլի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մասին․ Մայթով գնում ես՝ հայտնվում ես բենզալցակայանում,-նշում էր քաղաքացին՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները լուծում կտան խնդրին։
Պարզվում է՝ այս ընթացքում միայն բենզալցակայանի անունն է փոխվել, խնդիրը մնացել է նույնը։