Դիտեք նաև՝
«Մայր Աթոռի վրա հարձակումը հետաձգվում է»․ ԶԼՄ
«24Նյուզ»-ի տեղեկություններով, արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո՝ հինգշաբթի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ Ալթայի երկրամաս, որտեղ տեղի է ունենալու նրա հանդիպումը ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
Այդ օրը Միշուստինը նաև առանձնազրույցներ է ունենալու Ղազախստանի և Բելառուսի գործընկերների հետ։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանն Ալթայում կլինի նաև ուրբաթ օրը՝ մասնակցելու է բնապահպանությանը նվիրված մեծ գագաթնաժողովին։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին նույնպես արձակուրդում է, չի պատասխանել լրատվամիջոցի հեռախոսազանգերին։
Դիտեք նաև՝