▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Մարտունու  ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն,  Ջերմուկում  և  Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև:  Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
 լրատվական ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին