Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրող, բանաստեղծ Կարեն Շիրինյանը։ *** |
ՀԱԱՄ հ/կ֊ի հիմնադիր նախագահ Նարեկ Պապոնց֊Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահասարսուռ գույժ լսեցի, որին չեմ ցանկանում հավատալ, երանի՜ երազ լիներ։ Կարեն Շիրինյանի հետ վաղեմի ընկերներ ենք, ջերմ հուշեր շատ ունեմ իր հետ, անգամ կրտսեր որդին անվանակիցս է։ Եղբայրներ ենք եղել։ Աշխատել ենք միասին Քաշաթաղի շրջանի, Ծոբաձոր համայնքի միջնակարգ դպրոցում, որպես մանկավարժներ։ Պատերազմից հետո առաջարկեց միասին գնանք քաղաք Կրոսնադար, այն էլ նա գնաց, ես մնացի Հայաստանում։ Մի ընթացք խոհարարությամբ էր զբաղվում, հետո մտավ ձեթի գործարան աշխատանքի։ Օրեր առաջ եմ հետը խոսել։ Հարազատներից ենք տեղեկացել, աշխատանքի վայրում, անզգուշության հետևանքով ընկել է, աղացող մեքենայի մեջ, շոկի մեջ տեղափոխել են հիվանդանոց, շոկից չարթնանալով, բռնել է հավերժության ճանապարհը։ Օրեր առաջ ես էլ գուցե՞ չլինեի, Աստված ինձ պահեց, ընկերոջս տարավ... |
Մահացել է Կարեն Շիրինյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին