Մահացել է ՀՀ զինվորական նախկին դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը: Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով ընտանիքի հարազատի սոցցանցում արված գրառումը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ մեր Տիգրանը այսօր հրեշտակ դարձավ: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 19-ին ժամը 18:00-ին, իսկ հողարկավորությունը սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին: Լույսերի մեջ մնաս մեր հրաշք տղա»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դիլիջանի թունելի հարևանությամբ, բախվել էին «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 10 վիրավորներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Մամուլը գրել էր, որ «Toyota Land Cruiser» -ի մեջ եղել են վարորդ Կ.Սեդրակյանը, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը, Ա.Սեդրակյանը, Կ.Սեդրակյանը, Տ.Սեդրակյանը, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջիններս Գագիկ Ջհանգիրյանի դուստրը, փեսան ու թոռներն են եղել։ Վթարի հետևանքով 10 վիրավորներ, որոնցից 4-ը երեխաներ, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։
Դիտեք նաև՝