▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրատվամիջոցի սխալը միշտ շտկելի է, ձեր սխալները մի ողջ ժողովրդի են վնասել, ճակատագրական են եղել պետության համար․․․

«Հրապարակ» թերթի գլխավոր մաբգիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս իշխանության ներկայացուցիչների պոռթկումներն ինձ մի ասույթ են միայն հիշեցնում` սելը ճռռալու տեղ, սելվորն է ճռռում: Փոխանակ մենք` հանրությունը խոսի- բողոքի իրենց ստերի, սխալների, ֆեյքնյուզի, մանիպուլյացիաների դեմ, իրենք են բողոքում ու դատապարտում...

Անցած օրը լսում եմ, թե ինչպես է Անի Գևորգյանը փորձում վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող այդ բույսին ինչ որ բան բացատրել, ինչ որ հարցեր տալ, հորդորել, որ իր էջում կին լրագրողին չթիրախավորի...սա էլ անպատկառ ոճով դասեր է տալիս Անիին, բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին:

Անին կոռեկտության սահմաններում փորձում է առարկել, բայց գլխավորը չի ասում. ախր դու ո՞ վ ես, որ նման անառարկելի ոճով ու ամբարտավանությամբ գնահատականներ և դասեր տաս: Այդ մենք պետք է գնահատենք քո, ձեր կառավարության աշխատանքը և դուք պետք է աղոթեք, որ այդ գնահատականը շատ խիստ չլինի: Որովհետև` դուք մեր վճարած հարկերից եք վարձատրվում և պարտավոր եք ծառայել հասարակությանը, և երկրորդ` վնասից բացի դուք ոչ մի օգուտ չեք տվել ոչ այս երկրին, ոչ էլ մարդկությանն առհասարակ: Իսկ անձամբ դու` քո բան ու գործը թողած, բացառապես խառնակչությամբ, ֆեյքեր աշխատեցնելով, լրագրողների դեմ արշավներ կազմակերպելով ես զբաղված և պերֆեկթիվիներով ու ինչ որ նողկալի էջերով միայն հանրային պառակտումն ու թշնամանքն ես այս տարիներին խորացրել: Նաև ձեր սիվիկներով ու մյուս կայքերով պլինդուզից ցածր լրագրություն եք տարածել, ֆեյսբուքյան գրառումներով լրագրողներին եք թիրախավորել, դատի տվել...

Այսօր էլ 168-ի ինչ որ լուրն են դարձրել քննարկման թեմա: Ողջ թիմով գրում են ու գրում, հասել են ժուռնալիստների միության շենքը հետ վերցնելուն...

Լսեք` Լրատվամիջոցներն ահռելի գործ են անում, և ձեր ստերն ու ձեր քայլերի իրական հետևանքներն են նաև բացահայտում: Անում են ոչ վատ, քան դա անում են աշխարհի բոլոր մյուս երկրների լրագրողները: Եվ նրանց գնահատական կարող են տալ բացառապես ընթերցողները:

Սխալներից ու վրիպումներից, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ, բայց եթե լրատվամիջոցի սխալն ավելի շատ իրեն է վնասում և դա միշտ շտկելի է, ձեր սխալները մի ողջ ժողովրդի են վնասել, ճակատագրական են եղել մեր պետության համար և, ցավոք, այլևս ուղղման ենթակա չեն: Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների մակարդակից ու սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց և զօրուգիշեր իր մեղքերի համար թողություն խնդրեր Բարձրյալից...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին