▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներին հեգնելուց հետո Փաշինյանը ՔՊ-անների հետ ուրախ զրուցում է սրճարանում

ՀՀ վարչապետն ու կառավարության անդամներն ԱԺ-ում են: Համացանցում կադրեր են տարածվել՝ ինչպես են ընդմիջումն անցկացնում ՔՊ-ականները:  Լուսանկարում ԱԺ սրճարանում նրանց ուրախ զրույցն է:

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր  պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով՝ «այսօր՝ ոչ»: Հարցին՝ որքա՞ն եք խուսափելու լրագրողների հարցերից, հեգնեց. «Դե գիտեք, որ ավանդաբար խուսափում եմ, ամբողջ կյանքում խուսափել եմ ու հետագա կյանքում էլ պատրաստվում եմ խուսափել»:

Հավելենք նաև, որ տարածված կադրերի մասին հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խմբակային գործնական ազատ ոճի հանդիպում՝ կուսության ուխտ չունեցողների մասնակցությամբ»։

***

ԱԺ-ում են ներկայացվում է պետական բյուջեի 2024 թվականի կատարողականը։ Տեսախցիկները  ընդմիջմանը ֆիքսել էին, թե ինչպես է Փաշինյանն իր և փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանի ու Մհեր Գրիգորյանի մոտ կանչում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին և նրանք սկսում են ինչ-որ հարց ակտիվ քննարկել։ Քիչ ուշ նրանց է միանում նաև Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին