Լրագրողիին «հիստերիկ, ագրեսիվ ոջիլ» անվանած Աննա Հակոբյանին պատասխանում են օգտատերերը
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մայր Աթոռի բակում գործարար Գաբրիել Ջեմբերջյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև ծագած վեճին՝ գրելով․ «Այ հիստերիկ, չգիտեմ ով ես, ինչ ես, բայց այս մարդը և մյուս բոլոր նվիրատուները, որ մասնակցում են «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքներին կամ նվիրատվություն են անում հիմնադրամին, դա անում են, որպեսզի հարյուրավոր մարդիկ օգտվեն հիմնադրամի ծրագրերից ու քեզ նման՝ իրենք էլ աշխատանք ունենան։ |
Էդգար Ղազարյանն այս առիթով գրել է․ «Տգետների դպրոցում պետք է բացվի «հաջողակ անհավասարակշիռ հիստերիների» հատուկ դասարան, որտեղ դասախոսություն կկարդա միայն Նիկոլ Փաշինյանը։ Դասարանի ավագն այսօր բացահայտվեց լրագրող Սյուզի Բադոյանի կողմից»։
Էդիկ Անդրեասյանն էլ հետևյալ գրառումն է կատարել․«Այսօր Սուրբ Էջմիածնում Նիկոլի բացակայությունը պետք է որևէ կերպ նշանավորվեր և դա կազմակերպվեց Աննա Հակոբյանի թունավոր աուրայի ալիքների մեջ:
Սատանիստ Աննան Չեմբերջիին էլ է մոլորեցրել, իսկ այսօր փորձ արվեց Չեմբերջիին ներկայացնել Սամվել Կարապետյանի հետ հակադրության ֆոնին: Ես մի բան գիտեմ, որ Նիկոլն ու Աննան չգիտեն: Բարերարները մրցակիցներ չեն: Բարերարները բարերարներ են: Այլ հարց է, թո ով՝ ինչ նպատակով է օգտագործում նրանց:
Սյուզի Բադոյանին չեմ մեղադրում: Աննա Հակոբյան, հիստերիկն էլ դու ես, չափերդ ճանաչիր, անկիրթ»:
Հռիփսիմե Առաքելյանն էլ գրել է․ «Սյուզի Բադոյանը և էլի շատ լրագրողներ կարող են բոլորին էլ տարբեր հարցեր տալ,էդ ձեր շիզոյիդալ վարքը, որը հիմնականում ձեր վախերից է` մի փաթաթեք լրագրողների ջանին:Եթե վախում եք լրագրողներից,ուրեմն ոտատակ մի ընկեք, ձեր մասին մենք էնքան բան գիտենք,որ ձայն չենք հանում չի նշանակում,որ Աննա Հակոբյան պիտի բերեք մեր վրա,գոնե ամաչեք.....Հա ի դեպ,Աննա Հակոբյանին էլ են լրագրողները շաաաաաատ լավ ճանաչում,մանավանդ իմ սերունդը,նենց որ` ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՏԵՂՆԵՐԴ»։
Դիտեք նաև՝