Ընտրակեղծիքների և խախտումների մասին խոսակցությունները պետք է լինեն հստակ և առարկայական, այսինքն` փաստային: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին` այդ մասին նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այն իներցիոն խոսակցությունը, սպասելիքները կամ պատրանքները, որ որոշ քաղաքական ուժեր կարող էին ունենալ, և որ կան մեր հիշողության մեջ, դա ընդհանուր խոսակցություն է, որը ոչինչ չի ասում: Իսկ կոնկրետ խոսակցությունն այն է, ինչ այսօր ընթանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ հավաքված են բոլոր բողոքները և կատարվում է աշխատանք», –ընդգծեց նա:
Մանրամասները` A1plus-ի տեսանյութում