Լևոն Քոչարյանը հրապարակել է իր տան «խուզարկության» արդյունքները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հրապարակել է իր տան «խուզարկության» արդյունքները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տեսնայութ է հրապարակել՝ արձագանքելով երեկ ՀՅԴ անդամների տներում իրականացված խուզարկություններին։ Տեսանյութում խաղալիք հրացաններ են՝ կից գրությամբ․ «Ահա թե ինչ է հայտնաբերվել իմ տան խուզարկության արդյունքում»։
***
Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա են իրականացնում ապօրինի ձերբակալությունների դեմ։ Նրանց խոսքով իրենց ընկերներին ձերբակալել են՝ խուզարկության արդյունքում հայտնաբերված «սթրայքբոլ» խաղի պարագաները ներկայացնելով որպես ահաբեկչության նախապատրաստման համար զենքեր։ Նրանք իրենց հետ բերել են խաղալիք զենքեր, որոնք թողեցին Երևան քաղաքի քննչական վարչության մուտքի մոտ։
Հիշեցնենք՝ ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն այսօր 2 ամսով կալանավորվեց։