▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կստացվի Մելանիայի միջով անցնող Թրամփի ուղի․․․»

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Մեկա Նիկոլը Հայաստանը վերացնելու է։ Բերեք քարը փեշներիցս թափենք, Հայաստանի անունը դնենք Ալբանիա, պրծնենք։ Այս խնդիրն այլ լուծում չունի։

Կամ ավելի լավ կլինի, միանգամից ոչ թե Ալբանիա, այլ Մելանիա դնենք։ Կստացվի Մելանիայի միջով անցնող Թրամփի ուղի»։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կրկին Հայաստանը Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»։

«Ուղղակի պատկերացրեք, օրինակ, որ մենք կարգավորեցինք Աբերբայջանի և Ալբանիայի իրավիճակը։ Դա տարիներ էր տևել: Այն երբեք չէր կարող կարգավորվել», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ուղղել է իր վրիպումները՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Թրամփը մի քանի անգամ Հայաստանն Ալբանիա է անվանել։

«Յուրաքանչյուր ոք, երկրի ցանկացած ղեկավար ուղղում է իր վրիպումնները, և ԱՄՆ նախագահն արդեն դա արել է «X»-ում իր գրառումով»,- ասել է Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին